211652_close_icon
views-count1641 դիտում article-date 09:21 05-06-2014

Զենք չեն կիրառի, բայց կհասնեն հաղթանակի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք մեր բողոքն ենք արտահայտում, մարդասպանության չենք դիմելու, զենք չենք կիրառելու, բայց հասնելու ենք հաղթանակի»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արսեն Պետրոսյանը։ Բայց այդ պահանջները մինչ օրս ուշադրության չեն արժանացել: «Չգիտենք ում դիմենք, ով է այս ամենի պատասխանատուն, մենք համագործակցում ենք Ավտովարորդների պաշտպանության լիգայի հետ, իսկ նրանք այժմ համագործակցում են ոստիկանության հետ, նրանց հետ քննարկումներ տանում, սակայն մենք որևէ մարմնի հետ մինչ այժմ քննարկում չենք ունեցել»,-ասաց նախաձեռնության անդամ Արթուր Կրոյանը՝ նշելով, որ ավտոերթեր կկազմակերպեն այնքան ժամանակ, մինչև պատկան մարմիններից արձագանքեն։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր