211652_close_icon
views-count1790 դիտում article-date 20:43 04-06-2014

Նախարարները ծրագրեր կներկայացնեն դեսպաններին. տեսանյութ

Կառավարության ղեկավարի ուշադրության կենտրոնում Լոռու մարզում մայիսի 3-ին ուժեղ քամու հետեւանքով ստեղծված վիճակն է: Կառավարության ղեկավարին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը զեկուցեց, որ Լոռու մարզում Վանաձոր Ալավերդի ճանապարհին քարաթափում է եղել: 10 մետր երկարությամբ ջրաբերուկները ծածկել են ճանապարհը: Քարաթափում է եղել նաև Գորիս-Կապան ճանապարհին: Փոխվարչապետի խոսքով` երթեւեկությունը առավոտյան ժամերին դժվարանցանելի էր: Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը կառավարությանն առաջարկում են Կուտակային կենսաթոշակների մասին օրենքից հանել պարտադիր բաղադրիչը: Զեկուցող Արտեմ Ասատրյանը հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն` Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի դրույթները, իրավական անվտանգությունը չխաթարելու նպատակով մինչև այս տարվա սեպտեմբերի 30-ը պետք է համապատասխանեցվեն նշված որոշման պահանջներին: Կառավարությունն իր եզրակացության մեջ նշում է, որ ներկայացված օրենքի նախագիծը չի համապատասխանում Իրավական ակտերի մասին օրենքի պահանջներին: Կառավարության ղեկավարը եւս մեկ անգամ անդրադարձավ արտասահմանում գտնվող Հայաստանի դեսպանների հետ Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հանդիպմանը: Հովիկ Աբրահամյանն ասում է, որ դեսպաններին ինքն առաջարկել է ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում: Դեսպաններն էլ վարչապետին տեղեկացրել են, որ նախարարներից չեն ստանում բիզնես առաջարկներ: Վարչապետը նախարարներին հանձնարարեց մշակել ներդրումային ծրագրեր և ներկայացնել մեր դեսպաններին: Մշակույթի ոլորտում բարեփոխումների համար Ավստրիան տրամադրել է 7 միլիոն դոլար անտոկոս վարկ, 11 տարվա մարմանն ժամկետով: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը տեղեկացրեց, որ Ավստրիան պատրաստ է եւս երկու միլիոն եվրո վարկ տրամադրել` պայմանով, որ բոլոր գնումներն իրականացվեն ավստրիական մեկ ընկերությունից: Կառավարությունը հաստատեց նաեւ նախնական մասնագիտական` արհեստագործական ուսումնական հաստատությունների հաջորդ ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը: Դրանք, ըստ ԿԳ նախարարի, ավելացել են: Օրինակ` Ոստիկանական գործ մասնագիտության անվճար ուսուցման տեղերն այս տարի 40-ով ավելի են: Ֆինանսավորումն կիրականացնի ոստիկանությունը: Աղբյուր՝[url=http://www.armnewstv.am/news/29032] armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր