Ռուսաստանը «Եվրատեսիլ-2014»-ում կներկայացնեն Տոլմաչովա քույրերը
Երկվորյակ քույրեր Մաշա և Նաստյա Տոլմաչովաները Ռուսաստանը այս տարի կներկայացնեն «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթում: Քույրերին խորթ չեն եվրատեսիլյան բեմը և բազմահազարանով հանդիսատեսը, քանի որ նրանք 2006 թվականին երգել են մանկական Եվրատեսիլում և գրավել առաջին տեղը:
Դրանից հետո աղջիկները նկարահանվել են «Ծուռ հայելիների թագավորություն» ամանորյա մյուզիքլում։
Առայժմ պարզ չէ, թե ինչ երգոն հանդես կգան նրանք:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2014»-ը տեղի է ունենալու Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, որտեղ Հայաստանը կներկայացնի Արամ MP3-ը՝ Not alone երգով։