1205 դիտում
13:46 04-06-2014
Վարչապետը նախարարներին հանձնարարել է պատրաստել ծրագրեր և արտգործնախարարի միջոցով ներկայացնել դեսպաններին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօրվա նիստում կառավարության անդամների ուշադրությունը հրավիրել է ներդրումների ներգրավման և այդ գործում դեսպանների դերակատարման վրա. «Բոլորդ գիտեք, որ մեր դեսպանները Հայաստանի Հանրապետությունում են: Ես հանդիպել եմ իրենց, և մի երկու հարց կա, որոնց վերաբերյալ դեսպանները կառավարության ուշադրությունն են հրավիրում: Խոսքը հետևյալն է. ես իրենց առաջարկել եմ, որ նաև զբաղվեն Հայաստան ներդրումներ ներգրավելով: Հանրապետության նախագահին էլ եմ առաջարկել, որ դա դեսպանների աշխատանքի մեկ բաղադրիչը հանդիսանա: Ի՞նչ են ասում դեսպանները՝ որ իրենց առաջարկները նախարարների կողմից պատշաճ ուշադրության չեն արժանանում, իսկ եթե նույնիսկ արժանանում են, ապա դեսպանները դրան տեղեկացված չեն: Կոնկրետ փաստեր են նշել: Դեսպանները նաև բողոքում են, որ նախարարություններից չեն ստանում ներդրումային ծրագրերի առաջարկություններ: Եթե դեսպանը պետք է հանդիպի տվյալ երկրի գործարարներին, ներդրողներին, ապա պետք է ձեռքի տակ ունենա ծրագրեր, որպեսզի դրանք ներկայացնի ներդրողներին: Ուստի համապատասխան նախարարները, նախարարությունները պետք է մտածեն, որպեսզի դեսպաններին տրամադրեն լիարժեք ներդրումային ծրագրեր:
Իմ կարծիքով՝ դեսպանների այդ աշխատանքը պետք է ունենա իր դրական արդյունքը, և մենք պետք է շատ հստակ աշխատենք նրանց հետ: Համապատասխան նախարարներին հանձնարարում եմ, որպեսզի պատրաստեն ծրագրեր և արտաքին գործերի նախարարի միջոցով ներկայացնեն դեսպաններին»:
Նմանատիպ նյութեր
1641 դիտում
19:23 17-05-2016
Արցախի վարչապետը կառավարության նիստում հանձնարարել է ծախսերի կրճատման ծրագրեր ներկայացնել
2232 դիտում
15:44 18-11-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ներդրումային ծրագրեր ներկայացնել
1711 դիտում
23:15 16-02-2019
Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1246 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1069 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
880 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել