966 դիտում
17:20 04-06-2014
Դիդիե Բուրկհալտերն այցելեց խորհրդարան
Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջանի երկրներ եւ նշեց, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու եւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար: Խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց հայ-շվեցարական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը եւ կարեւորեց միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը եւ խորացումը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Եվրաատլանտյան եւ Եվրասիական տարածաշրջանում անվտանգությանը եւ համագործակցությանը նպաստ բերելու Շվեյցարիայի պատրաստակամությունը, որն արտահայտվում է նաեւ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության ստանձնմամբ:
ԱԺ նախագահը կարեւորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն ու միակ ձեւաչափ եւ վերահաստատեց հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու Հայաստանի ցանկությունը: «Մենք դատապարտում ենք ԵԱՀԿ անդամ երկրի` Ադրբեջանի նախագահի օրերս արված ռազմատենչ հայտարարությունները, որոնք չեն նպաստում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի ջանքերին»,-ասաց ԱԺ նախագահը
Գալուստ Սահակյանը կարեւորեց Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի արդյունավետ համագործակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Նախագահ Դիդիե Բուրկհալտերը բարձր գնահատեց Հայաստանի եւ Շվեյցարիայի բարեկամական հարաբերությունները՝ գոհունակությամբ արձանագրելով, որ տարիների ընթացքում համագործակցությունը զարգանում եւ ամրապնդվում է: Նա կարեւոր համարեց Հայաստան-ԵԱՀԿ փոխգործակցությունը եւ շնորհակալություն հայտնեց աջակցության համար Շվեյցարիայի նախագահության ընթացքում: Կարեւորելով տարածաշրջանի անվտանգությունը եւ խաղաղությունը` նա ընդգծեց, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով եւ շեշտեց, որ ԵԱՀԿ-ն աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը: Նրա խոսքով` Շվեյցարիան պատրաստ է նպաստել հարցի խաղաղ կարգավորմանը ոչ միայն ԵԱՀԿ-ում նախագահության շրջանում, այլեւ դրանից հետո:
Հանդիպմանը քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: Դիդիե Բուրկհալտերը գրառում կատարեց ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
1276 դիտում
16:13 24-05-2014
ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրքհալթերը հուլիսի 1-ին կայցելի տարածաշրջան
1327 դիտում
10:53 02-06-2014
Տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրքհալթերի և Իլհամ Ալիևի հանդիպումը
Այս բաժնից
775 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
754 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
625 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել