Տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրքհալթերի և Իլհամ Ալիևի հանդիպումը
Երեկ՝ հունիսի 1-ի երեկոյան, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ և ԱԳ նախարար Դիդիե Բուրքհալթերը պաշտոնական այցով ժամանել է Բաքու: Այսօր առավոտյան կայացել է նրա և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Շվեյցարիայի նախագահը հանդիպումներ կունենա նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումների գլխավոր թեմաներից մեկը լինելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
Ադրբեջանից Բուրքհալթերը կուղևորվի Վրաստան և Հայաստան: