ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրքհալթերը հուլիսի 1-ին կայցելի տարածաշրջան
Հուլիսի 1-ին տարածաշրջան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրքհալթերը: Այս մասին նշված է Շվեյցարիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում:
Բուրքհալթերը այցի շրջանակներում կլինի Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Ադրբեջանում նա հանդիպումներ կունենա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում կքննարկեն փոխադարձ համագործակցության հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:
apa.az