211652_close_icon
views-count2324 դիտում article-date 09:55 04-06-2014

Ստեփանավանում սպանություն կատարողը ազատության մեջ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2013թ. հոկտեմբերի 16-ին Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում սպանություն էր տեղի ունեցել` սեփական բնակարանում, վիճաբանության ժամանակ, 24-ամյա Արեն Հարությունյանը դանակով հարվածել էր Արա Հախվերդյանին և սպանել նրան: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արեն Հարությունյանի մայրը՝ Սուսաննան, պատմել էր, որ Արա Հախվերդյանն անձամբ է եկել իրենց բնակարան և սկսել ծեծել իր որդուն, քանի որ Արենը, ի տարբերություն շատերի, չի ենթարկվել Արային: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Արեն Հարությունյանն ազատության մեջ է` նրա արարքը որակվել է որպես ինքնապաշտպանություն: Իսկ ահա նրա ծնողներն անհանգիստ են, որ հանկարծ սպանվածի հարազատները վրեժխնդիր չլինեն իրենց որդուց»: Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր