211652_close_icon
views-count1146 դիտում article-date 09:41 04-06-2014

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արձանագրվել է 4.4 տոկոս գնաճ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս տարվա հունվար-մայիս ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է 4.4 տոկոս գնաճ: Հատկապես շատ են բարձրացել ծառայությունների գները՝ 8.5 տոկոսով, ոգելից խմիչքի և ծխախոտի գները բարձրացել են 7.3 տոկոսով: Իսկ գնաճին զուգահեռ, կրկին ըստ ԱՎԾ-ի՝ նվազում է ՀՀ բնակչության թիվը: Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 12 հազար 400 մարդ, այնինչ՝ 2013թ. ապրիլի 1-ին 3 մլն 28 հազար էր: Ասել է թե՝ մեկ տարվա ընթացքում մշտական բնակչությունը նվազել է 15,600 մարդով»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր