Այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին նվազել է հիմնական հարկերի հավաքագրումը․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2014թ. պետական բյուջեի հավաքագրումները տխուր պատկեր են արձանագրում: Այսպես, այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին նվազել է հիմնական հարկերի հավաքագրումը: Սա ի ցույց է դնում մեր տնտեսության ողբալի վիճակը, քանի որ նվազել են հենց այն հարկերը, որոնք տնտեսության՝ մասնավորապես արդյունաբերության հետ են կապված:
Նախորդ տարվա առաջին չորս ամիսների համեմատ, այս տարի ակցիզային հարկի հավաքագրումը նվազել է 10.8 տոկոսով շահութահարկը՝ 6.8 տոկոսով, մաքսատուրքը՝ 6.7 տոկոսով: Փոխարենն ավելացել են տեսախցիկների, արագաչափերի տուգանքների արդյունքում հավաքագրված հարկերը՝ 46 տոկոսով, եկամտային հարկը՝ 42.9 տոկոսով:
Ասել է թե՝ տեսախցիկներով են իշխանությունները բյուջեի մուտքեր ապահովել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։