1328 դիտում
08:43 04-06-2014
Արտաքին ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճե՞լ են․ ՉԻ
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է․ «Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն, այս տարվա առաջին եռամսյակում արտաքին ներդրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճել են:
«ՉԻ» - Իսկ գիտե՞ք, թե ինչի շնորհիվ է հնարավոր դարձել այդ հրաշքը: ԱՎԾ-ն պարզապես վերցրել ու «Հայռուսգազարդի» բաժնետոմսերի՝ Հայաստանին պատկանող 20 տոկոսը «Գազպրոմին» փոխանցելը ներկայացրել է որպես օտարերկրյա ներդրում:
Փաստորեն՝ եթե Սյունիքի արոտավայրերն Իրանի ադրբեջանցիներին վաճառելու գործարքն էլ կայանար, հնարավոր կլիներ հայտարարել, որ օտարերկրյա ներդրումների ծավալը եռապատկվել է:
Ի դեպ, Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալով առաջին տեղում Ռուսաստանն է: Իսկ գիտե՞ք, թե որ երկիրն է երկրորդ տեղում: Կյանքում գլխի չեք ընկնի: Կիպրո՛սը: Իսկ գիտե՞ք, թե ինչու: Որովհետև օֆշորային գոտի է:
Պարզ ասած՝ դա օտարերկրյա ներդրում չէ: Մեր պաշտոնյաներն իրենց թալանածը դուրս են բերում երկրից, Կիպրոսում «լվանում» ու հետո Հայաստանում բիզնեսներ սկսում՝ դա ներկայացնելով որպես օտարերկրյա ներդրում: Ե՛վ վիճակագրությունն է դառնում ավելի բարեբաստիկ, և՛ որոշակի արտոնություններ են ստանում՝ որպես «օտարերկրյա ներդրողներ»: Ահա և ամբողջ վիճակագրությունը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1460 դիտում
15:12 25-08-2022
Հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 13.1%
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9133 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան