15441 դիտում
13:35 24-11-2015
Ինձ միշտ հարցնում են՝ «մաքո՞ւր» հայ եմ, թե՞ ոչ, քանի որ փոքր-ինչ բարձրահասակ եմ. ո՞ր հայ երգչուհին է 1-ին տեղի մրցանակով վերադարձել Սանկտ Պետերբուրգից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սանկտ-Պետերբուրգում անցկացված «Տաղանդների հրավառություն» մրցույթ-փառատոնի հաղթող է ճանաչվել հայազգի երգչուհի Մարիաննա Ավանեսյանը, ում բեմական անվանումը Մարիաննա Լիմա է: Սույն մրցույթին եվրոպական ու ԱՊՀ երկրների շուրջ 600 մասնակից է եղել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը երգչուհու հետ զրույցը ներկայացնում է ստորեւ.
[b]-Ինչպե՞ս մասնակցեցիք այդ մրցույթին: Հրավե՞ր էիք ստացել, թե՞ ինքներդ էիք ցանկություն հայտնել և ի՞նչ երգ կատարեցիք:
[/b]
-Այս տարվա մայիսին Փարիզում մասնակցում էի «Etoiles de Paris» երաժշտական մրցույթին: Այնտեղ հաղթելով՝ հրավեր ստացա մասնակցելու վերոնշյալ մրցույթին: Սոուլ, ջազ, բլյուզ ոճերի սիրահար եմ: Այս մրցույթում կատարեցի «My Funny Valentine» երգը: Հատկապես ոգեւորված եմ այս հաղթանակով, քանի որ Ժյուրիի կազմում էին Ռուսաստանի վաստակավոր գործիչներ, դասախոսներ, պրոֆեսորներ։ Չէի մտածում, որ առաջին տեղը կգրավեմ, քանի որ մասնակիցները շատ-շատ էին: Բայց, ամեն դեպքում, իմ անունը լսելով շատ մեծ ուրախություն ապրեցի: Աննկարագրելի զգացողություններ են, երբ արդարությամբ հաղթանակ ես տանում:
[b]-Բացի գավաթից եւ դիպլոմից, էլ ի՞նչ նվերների արժանացրեցին:
[/b]
-Մրցանակները սահմանափակվում են հենց դիպլոմով եւ գավաթով, սակայն ցանկացած միջազգային մրցույթ շատ մեծ առավելություններ ունի մասնակիցների համար: Օրինակ, ծանոթանում ես այլ երկրների մշակույթների հետ: Նոր ծանոթություններ, նոր հրավերներ եւ այլն եւ այլեն:
[b]-Իսկ ի՞նչ է ցույց տալիս ձեր փորձը. հայերին սովորաբար արտերկրում ի՞նչ հատկանիշներով են ճանաչում:
[/b]
-Հիմնականում՝ տաքարյունությամբ, արտաքին որոշ տվյալներով: Սակայն ինձ միշտ հարցնում են՝ մաքո՞ւր հայ եմ, թե՞ ոչ, քանի որ փոքր-ինչ բարձրահասակ եմ: Միանշանակ կարող եմ նշել, որ հայերի նկատմամբ վերաբերմունքը շատ դրական է:
[b]-Երգելու շնորհը ձեզ ժառանգաբա՞ր է փոխանցվել, թե՞ մասնագիտական գիտելիքների շնորհիվ:
[/b]
-Փոքրուց նկարչությամբ եւ երգով եմ զբաղվել: Մինչեւ հիմա հարց է առաջացել՝ որը կընտրեմ՝ որպես հիմնական մասնագիտություն: Երգելն ինձ փոխանցվել է ժառանգաբար, բայց ոչ մայրիկից եւ հայրիկից: Հիմա սովորում եմ Կոնսերվատորիայի մագիստրատուրայում: Պատրաստվում եմ կրթությունս շարունակել ասպիրանտուրայում: Զուգահեռ կրկին կմասնակցեմ միջազգային մրցույթների եւ կշարունակեմ ելույթներ ունենալ Երեւանում՝ մեր քաղաքում: Սովորել եմ նաեւ Ռաիսա Մկրտչյանի դասարանում: Պրոֆեսիոնալ վոկալով եմ զբաղվել 15 տարեկանից: Առաջին հաջողություններս սկսեցին առաջին կուրսից, երբ սկսեցի աշխատել Ջազ Բանդի հետ եւ ունեցա մենահամերգ: Հետո Արսեն Գրիգորյանը ինձ համար մի շատ գեղեցիկ երգ գրեց Remember my love (Հիշիր իմ սերը), որի համար նկարահանվեց առաջին տեսահոլովակս: Դրան հաջորդեցին եւս մի քանի հեղինակային երգեր:
[b]-Իսկ երգարվեստում ո՞րն է այն նշաձողը, որին ձգտում եք հասնել:
[/b]
-Ես երբեք չեմ դադարում աշխատել ինձ վրա եւ բավարարվել եղածով կամ ինչ-որ փուլի հասածով: Հուսով եմ՝ դեռ շատ աստիճաններ կան, որ դեռ պետք է բարձրանամ: Վերջնակետը չեմ տեսնում: Ընդամենը դեռ մի քանի աստիճան եմ տեսնում, բայց իմ պոտենցիալն ավելին է:
[b]-Հերթական անգամ շնորհավորում ենք՝ ցանկանալով միշտ բարձունքներ եւ հաղթանակներ:
[/b]
[img]/ups/images/0439187001448357615731849.jpg[/img]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11078 դիտում
22:56 02-09-2018
Երգչուհի Մարիաննա Լիման Պորտուգալիայից առաջին մրցանակով է վերադարձել Հայաստան. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
3337 դիտում
16:24 07-05-2017
Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու նորակառույց դպրոց է փլուզվել. կա զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
598 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
529 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ