211652_close_icon
views-count9138 դիտում article-date 18:16 03-06-2014

Ինչո՞ւ, ի տարբերություն նախկին գերի Խոջոյանների, Հակոբ Ինջիղուլյանին հետ չվերադարձրին

Գերի Հակոբ Ինջիղուլյանի վերադարձը կարող է տեղի ունենալ արտառոց քաղաքական, կամ մեկ այլ հավասարազոր որոշման արդյունքում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ի նախագահ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, Ինջիղուլյանի դեպքը տարբերվում է նրանով, որ Հակոբը զինվորական է եղել, եւ Ադրբեջանը ներկայացրել է, թե նա ինքնակամ է հատել սահմանը եւ ցանկացել տեղափոխվել երրորդ երկիր: «Անցյալում մենք չենք ունեցել մի դեպք, երբ հայտարարում են, որ մարդը ցանկանում է տեղափոխվել երրորդ երկիր եւ նրան վերադարձնեն հայրենիք: Իսկ երրորդ երկիր ուղարկելը երկար տեւող պատմություն է՝ մինչեւ 1տարի: Ավելին, ես վախենամ, որ արհեստականորեն երկարացնեն: Այնինչ` պատանդ վերցնելը կամ զինվորին գերի պահելն առանց որեւէ հիմքերի արդեն արգելված է միջազգային կոնվենցիայով»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: ՄԻՊ նախկին պաշպանը, Հակոբի դեպքը համեմատելով Խոջոյանների հետ, նշեց, որ Մամիկոն Խոջոյանի մասով Ադրբեջանն ի սկզբանե շատ մեծ վրիպում թույլ տվեց: «Նախ 77 տարեկան մարդուն ներկայացրեց 57 տարեկան դիվերսիոն գործողություն մասնակից եւ ենթարկվեցին ծիծաղի մինչեւ անգամ իրենց երկրում: Իմ համոզմունքով նաեւ, քանի որ այնտեղ նրան ենթարկել են դաժան անմարդկային վերաբերմունքի եւ կտտանքների, ունեին մտավախություն, որ նրա մահը վրա կհասնի Ադրբեջանում: Ավելին, նման դեպք եղել է, հետեւաբար ուղարկեցին: Իսկ 23-ամյա Արսեն Խոջոյանի հետ մինչեւ այսօր չգիտենք, ինչ է իրականում տեղի ունեցել, բայց ակնհայտ է, որ նա հոգեբանական մեծ ճնշումների է ենթարկվել, ինչը եւս շատ ծանր հետք է թողնում: Նա հոգեբանական առումով գտնվում է ծանրագույն վիճակում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը մոլորվել և հատել էր Ադրբեջանի սահմանը:

Նմանատիպ նյութեր