211652_close_icon
views-count2312 դիտում article-date 14:57 30-04-2014

ԿԽՄԿ աշխատակիցներն Ադրբեջանում այցելել են գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանին և Գևորգյանների 5 հոգանոց ընտանիքին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ադրբեջանական գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին և 5 հոգանոց Գևորգյանների (Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե, Պետրոս) ընտանիքին: Այս մասին հայտնել է ԿԽՄԿ ադրբեջանական ներկայացուցչության մամլո ծառայության ղեկավար Իլահա Հուսեյնովան: Վերջինս նշել է, որ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 29-ին, որի ընթացքում հայ գերիներին տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքների մասին: Վերջիններից էլ տեղեկություններ կփոխանցվեն Հայաստանում գտնվող իրենց հարազատներին: Հիշեցնենք, որ Գևորգյանների ընտանիքը գերության մեջ է հայտնվել Ադրբեջանում 2010 թվականի հունվարին, իսկ Հակոբ Ինջիղուլյանը 2013 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը մթության մեջ մոլորվելով՝ հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել գերության մեջ:

Նմանատիպ նյութեր