2148 դիտում
11:23 23-01-2014
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են Հակոբ Ինջիղուլյանին և Գևորգյանների ընտանիքին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանին և ևս 5 քաղաքացիների (Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե և Պետրոս Գևորգյաններին), ովքեր 1 ընտանիքի անդամներ են: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանում ԿԽՄԿ-ի հասարակայնության և կապի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովին:
Նրա խոսքով՝ այցելությունը տեղի է ունեցել երեկ երեկոյան: ԿԽՄԿ ներկայացուցիները տեղեկություններ են հաղորդել վերջիններիս հարազատների մասին և նրանցից նույնպես տեղեկություն վերցրել՝ ընտանիքի անդամներին փոխանցելու համար:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանն օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը մոլորվել և հատել էր Ադրբեջանի սահմանը:
Նմանատիպ նյութեր
5595 դիտում
15:47 03-08-2018
Կարմիր Խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող Կարեն Ղազարյանին
Այս բաժնից
748 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
841 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
685 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը