211652_close_icon
views-count2039 դիտում article-date 18:22 03-06-2014

ԱԺ փոխնախագահը հանդիպել է աշխարհահռչակ բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլիոնիսի հետ

Հունիսի 3-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին եւ լիտվացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչյուլիոնիսին: Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց լիտվական բասկետբոլի զարգացման գործում Շարունաս Մարչյուլիոնիսի վաստակը, ով իր վարպետությամբ աչքի է ընկել ու հիացմունքի բազում պահեր պարգեւել իրեն, սպորտաձեւի բազում սիրահարների ու երկրպագուների: ԱԺ փոխնախագահը հաճելիորեն զարմացրեց Շարունաս Մարչյուլիոնիսին իր գործունեության եւ ընդհանրապես բասկետբոլի մասին լավատեղյակությամբ: Շարունաս Մարչյուլիոնիսը տեղեկացրեց, որ հաջորդ օրը հանդիպելու է Հայաստանի բասկետբոլի դպրոցների սաների հետ եւ նրանց հետ անցկացնելու է դասընթացներ, ծանոթանալու նրանց հմտություններին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ հայկական եւ լիտվական մշակութային, սպորտային կապերի զարգացման եւ համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր:

Նմանատիպ նյութեր