211652_close_icon
views-count59178 դիտում article-date 22:01 25-06-2020

Կոտայքի մարզում խոշոր ավտովթարից մահացել է «Արագածի» բասկետբոլիստ Պիեռ Ղուկասը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 23-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է «Արագած» բասկետբոլային ակումբի մարզիկ, 26-ամյա Պիեռ Ղուկասը: Պիեռ Ղուկասի մահվան մասին տեղեկացրել է «Արագածի» մամուլի ծառայությունը: «Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցությունն է հայտնում Պիեռ Ղուկասի ընտանիքի անդամներին, հարազատներին և բարեկամներին»,- ասված է ՀԲՖ-ի տարածած հաղորդագրության մեջ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/23/1158075/]SHAMSHYAN.com[/url]-ը, հունիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել էին Mercedes, BMW, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2020/06/23/1158075/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է՝ մասամբ փակելով երթևեկելի գոտին, BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գոտում: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել դասակի հրամանատար Տ. Քոթանջյանը: Ժամանել էին նաև նույն վաշտի ավագ տեսուչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել էր Ա. Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ա. Ավետիսյանը նյութերի նախապատրաստման ընթացքում պարզել է՝ Nissan-ը վարել է Երևանի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Թորոսյանը, BMW-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 27-ամյա Տիգրան Գևորգյանը, իսկ Mercedes-ը վարել է Երևանի բնակիչ՝ 26-ամյա Հակոբ Սողոմոնյանը։ Վթարի հետևանքով Հ. Սողոմոնյանը մարմնական վնասվածքներով դիմել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Փիեռ Ղուկասը, 23-ամյա Կարինա Խուկազը և 28-ամյա Մարիաննա Մաճկալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։ Հունիսի 24-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված Փիեռ Ղուկասը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր