1813 դիտում
16:01 04-10-2014
21-ամյա Լիլիթն ածելիով վնասել է իր ձեռքը, ծեծել ինքն իրեն, բայց մեղադրել հարևանին
21-ամյա Լիլիթ Համամչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գիտակցելով,որ իր տրամադրած տեղեկատվությունը սուտ է, շահադիտական դրդումներով՝ համաքաղաքացի Նաիրա Պետրոսյանից գումար ստանալու նպատակով և մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով՝ ածելիով իր ձախ ձեռքի դաստակի թիկնային մակերեսը կտրելով ու դեմքը ճանկռելով, հանցագործության մասին սուտ հաղորդում է ներկայացրել առ այն, որ իր հարևան Նաիրա Պետրոսյանը և նրա դուստր Շողեր Պետրոսյանը վիճաբանության ժամանակ հարվածներ են հասցրել դեմքի շրջանում և պատճառել մարմնական վնասվածքներ։ Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից:
Լ. Համամչյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 2,3-րդ կետորով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
4098 դիտում
12:29 03-01-2020
Քաղաքացին ոչ սթափ վիճակում սպառնացել է ածելիով վնասել իրեն
Այս բաժնից
820 դիտում
09:35 01-02-2025
Երևանում սպասվում է արևոտ, առանց տեղումների եղանակ
676 դիտում
09:14 01-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
961 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին