Պորոշենկոյի երդմնակալությանը ԱՄՆ պատվիրակությունը գլխավորելու է Բայդենը
Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությանը ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը։ Այն ծրագրված է անցկացնել հունիսի 7-ին՝ Կիևում։
«Փոխնախագահը նաև հանդիպում կունենա Ուկրաինայի ղեկավարների հետ, որի ժամանակ կքննարկվեն նորընտիր նախագահ Պորոշենկոյի օրակարգը, իրավիճակն արևելքում, ինչպես նաև այն, թե ինչպես կարող է ԱՄՆ-ն օգնել Ուկրաինային՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում, ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները և վերադարձնելու տնտեսությունը կայուն աճի ուղի»,- Սպիտակ տան հայտարարությունը մեջբերում է RIA Novosti֊ն։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը տեղի կունենա հունիսի 4֊ին՝ Վարշավայում։