Բայդենը կհանդիպի Պորոշենկոյի և Յացենյուկի հետ
ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հանդիպում կունենա Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Գերագույն ռադայի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնած Արսենի Յացենյուկի, ինչպես նաև Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
«Պորոշենկոյի և Յացենյուկի հետ նշանակված են առանձին հանդիպումներ, որի ընթացքում կքննարկվի Ուկրաինայի կառավարության օրակարգը, որը կվերաբերի ժողովրդավարական բարեփոխումներին, տնտեսական զարգացմանը և երկրի արևելյան հատվածում ճգնաժամի լիցքաթափմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Տիմոֆտիի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են իրադարձությունների զարգացումը տարածաշրջանում։
Նշենք, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդման արարողությանը ներկա ԱՄՆ֊ի պատվիրակությունը ղեկավարում է Բայդենը։