211652_close_icon
views-count2154 դիտում article-date 09:15 03-06-2014

Սահմանադրական դատարանը նոր դատավոր կունենա․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ն Սահմանադրական դատարանի նոր անդամ է առաջարկելու ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին: Նրա թեկնածությունը երեկ ներկայացվել է ԱԺ, եւ սկսել են քննարկել խմբակցություններում: Հարցն ավտոմատ մտնելու է ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: ԱԺ համաձայնությունն ստանալու դեպքում Թունյանը փոխարինելու է ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր մարտի 25-ին, եւ որը ՍԴ դատավոր է նշանակվել այդ մարմնի ստեղծման օրվանից: Արա Թունյանը ծնունդով Ստեփանակերտից է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, դասավանդում էր Հայ-ռուսական սլավոնական համալսարանում: Այս տարի՝ մարտի 5-ին, լրացել է նաեւ ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանի պաշտոնավարման ժամկետը: Նրա տեղի համար նոր թեկնածություն է առաջարկելու ՀՀ կառավարությունը: Թերեւս այս տեղում կնշանակվի Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանը, ում պաշտոնավարման ժամկետը ԵԴ-ում լրանում է»:

Նմանատիպ նյութեր