Մոսկվայում «Ժեստերի տարածք» թատերական առաջին միջազգային մրցույթ-փառատոնում Հայաստանը ներկայացնող «Արտմիմիա» թատերախումբն արժանացել է մրցանակի
Մոսկվայում՝ «Միմիկայի և ժեստի թատրոնում», ՌԴ կառավարության աջակցությամբ անցկացվել է «Ժեստերի տարածք» թատերական առաջին միջազգային մրցույթ-փառատոնը՝ թույլ լսող, խուլ և մնջախաղաց դերասանների մասնակցությամբ:
Հայաստանը ներկայացնող «Արտմիմիա» հավաքական թիմը «Ժեստերի տարածք» թատերական առաջին միջազգային մրցույթ-փառատոնում՝ «Պլաստիկայի արտահայտչականություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել:
«Արտմիմիա» հավաքական թատերախմբի կազմում էին՝ Համլետ Չոբանյանը /ղեկավար/, ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, խուլերի «Օվասիս» թատրոնի ղեկավար, մնջախաղաց Ռոբերտ Ծատուրյանը, դերասան Սարգիս Սարգսանը և դուդուկահար Վաչագան Գաբրիելյանը: Մասնակիցները ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի ուղերձը հղեցին փառատոնի կազամկերպիչներին և մասնակից թատերախմբերին:
Մրցույթ-փառատոնին մասնակցում էին թույլ լսողների, խուլերի, ինչպես նաև մնջախաղի թատերախմբեր՝ Ռուսաստանից, Հայաստանից, Մոնղոլիայից, Ռումինիայից և Բելառուսից: