Կանադայում ավիաշոուի ժամանակ ամերիկյան Т-28 Trojan ինքնաթիռ է կործանվել
Կանադայում անցկացված ամենամյա Cold Lake ավիաշոուի ժամանակ ողբերգություն է տեղի ունեցել, հաղորդել է CNC News-ը:
Ավիաշոուն անցկացվում էր Էդմոնտոնից 290 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում: Ցուցադրական թռիչքի ժամանակ կործանվել է ամերիկյան Т-28 Trojan ինքնաթիռը, որը վարում էր փորձառու օդաչու, 59-ամյա Բրյուս Էվանսը:
Նա վթարի հետևանքով մահացել է: Նախնական վարկածով՝ Էվանսը կորցրել է ինքնաթիռի կառավարումը, երբ մանևր էր կատարում:
Դեպքից հետո ավիաշոուն դադարեցվել է: