211652_close_icon
views-count1910 դիտում article-date 22:21 01-06-2014

Հեծանվային մրցույթ և համերգային շոու ծրագիր՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ. ֆոտոշարք

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը «Սիրողական սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի» և «STR սպորտային մեքենաների ակումբ»-ի հետ համատեղ մայրաքաղաքի Ազատության հրապարակում կազմակերպել են «Մանկական գավաթ» հեծանվային մրցույթը: Մարզական այս միջոցառմանը մասնակցել են տարիքային երեք խմբերի (3-5, 6-9, 10-14) շուրջ 60 երեխաներ, ովքեր հեծանիվ վարելու իրենց հմտություններն են ներկայացրել և միաժամանակ պայքարել առաջին երեք մրցանակային տեղերի համար: Մրցույթում առանձին ծրագրով 3-5 տարեկան շուրջ երեսուն երեխաներ էլեկտրամոբիլ վարելու ունակություններն են դրսևորել իրենց մարտկոցային մեքենաներով: Մրցույթի հիմնական նպատակը առողջ ապրելակերպի խթանումն ու տոնական օրվա համատեքստում մանուկներին հագեցած առօրյա ապահովելն էր: Մասնակից բոլոր երեխաները պարգևատրվել են հուշամեդալներով և պատվոգրերով: Ազատության հրապարակում կազմակերպված միջոցառման համատեքստում, երեխաների տոնն ավելի բազմաբովանդակ դարձնելու նպատակով, կազմակերպվել է նաև տոնական համերգային ծրագիր` մանկական սիրված համույթների մասնակցությամբ: Հանդիսությունն ուղեկցվել է բազմաթիվ անակնկալներով ու մանկական ուրախ միջոցառմամբ: Զուգահեռաբար,Ազատության հրապարակի բակում կազմակերպվել է երեխաների պատրաստած ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր