4853 դիտում
12:25 15-05-2018
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատը երկու մրցույթ է հայտարարել:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ փաստաբանների պալատը երկու մրցույթ է հայտարարել:
5-ից 15 տարեկան երեխաների նկարների (գեղանկար, մատիտանկար, լուսանկար, ցանկացած տիպի թղթային կրիչով նկար) մրցույթ՝ ԵՍ ՔՆՆԱԴԱՏՈՒՄ ԵՄ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ թեմայով: Երեխաներն ազատ են ստեղծագործելու հարցում:
Մրցույթին մասնակցող երեխաներին խնդրում ենք մինչև 2018 թվականի մայիսի 24-ը [email protected] հասցեին ուղարկել աշխատանքների լուսանկարները, կարող եք նաև աշխատանքներն անձամբ բերել Փաստաբանների պալատ և հանձնել մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին:
Եթե նախընտրում եք Էլեկտրոնային նամակ ուղարկել, ապա կցում եք աշխատանքի լուսանկարը և ուղղակի նշում մասնակից երեխայի անուն ազգանունը, տարիքը, նկարի տեսակը, ինչպես նաև ուսումնական հաստատության անվանումը:
Մրցույթը կամփոփվի հունիսի մեկին ՀՀ փաստաբանների պալատում: Սպասվում են հետաքրքիր մրցանակներ:
Հարցերի համար զանգել Պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին 094 536002:
Երկրորդ մրցույթի մասին
Փաստաբանների պալատը 5-ից 15 տարեկան երեխաների համար հայտարարում է խաղաղության, ընկերասիրության, հայրենասիրության և պատասխանատվության վերաբերյալ կարգախոսների մրցույթ:
Մրցույթին մասնակցող երեխաներին խնդրում ենք մինչև 2018 թվականի մայիսի 25-ը կարգախոսներն ուղարկել [email protected] հասցեին: Էլեկտրոնային նամակում ուղղակի նշվում է երեխայի անուն ազգանունը, տարիքը, նկարի տեսակը, ուսումնական հաստատության անվանումը:
Հարցերի դեպքում զանգել Պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանին 094 536002:
Նմանատիպ նյութեր
862 դիտում
21:00 09-12-2014
ՀՀ փաստաբանների պալատը հակակոռուպցիոն միջազգային օրվա կապակցությամբ արժանացել է մրցանակի
Այս բաժնից
727 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
811 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2131 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա