Մարզահամերգային համալիրում ՎԵՀ-ն ավարտեց հունիսմեկյան համերգային ծրագիրը. ֆոտոշարք
Կ . Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրինության աջակցությամբ ՎԵՀ- հիմնադրամն իրականացրեց համերգային ծրագիրը, որին մասնկացում էին Հայաստանի գրեթե բոլոր փոքրիկ երգիչ-երգչուհիները, պարային խմբեր ու համույթներ:
Միջոցառմանն իրենց յուրահատուկ գույնը հաղորդեցին հեռուստահաղորդավարներ Էլիզաբեթ Դանիելյանն ու Արեգ Գալոյանը:
Միջոցառմանը մասնակցում էին՝ Սոնա Գյուլխասյանը, Էլինա Չոլախյանը, Դավիթ Վարդանյանն ու Կարենը Օհանյանը, Ծիածան Երգչախումբը, Խենթություն համույթը, մենապարող՝ Յուրա Նազարյանը , երգիչ՝ Միկա Վարոսյանը, Մոնիկա Ավանեսյանն իր Շոկո Ֆաբրիկայով, Գայանե Ղազարյանը, Կարապետ Կարապետյանը,Մանե Առաքելյանն ու ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի սաները, ինպես նաև Նադյա Սարգսյանն ու Նինելա Մխիթարյանը: