211652_close_icon
views-count1517 դիտում article-date 17:45 01-06-2016

«Երևանյան ամառ 2016». հունիսմեկյան մարզահամերգային տոնահանդես՝ մանկապարտեզների սաների մասնակցությամբ

Հունիսի 1-ից մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագիրը: Ծրագրի շրջանակում Երևանի մանկական զբոսայգում կայացել է երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մարզահամերգային տոնահանդես՝ մայրաքաղաքի մանկապարտեզների սաների մասնակցությամբ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից կազմակերպվող ավանդական դարձած այս միջոցառման նպատակը առողջ ապրելակերպը երեխաների շրջանում նախադպրոցական տարիքից խթանելն է: Մայրաքաղաքի 12 վարչական շրջանների միջև կայացած նախնական փուլում հաղթած մանկապարտեզների մեկական թիմերը մասնակցել են եզրափակչին, որի ծրագրում նախատեսված էր փոխանցումավազք՝ փոքր դրոշի փոխանցումով, հեռացատկ տեղից՝ զույգ ոտքերի հրումով, կանգնած դիրքից ծանրացված գնդակի նետում և պարանի ձգում։ Միջոցառումը եզրափակվել է մանկապարտեզների սաների համերգային ծրագրով։ Տոնահանդեսի մասնակից բոլոր մանկապարտեզների թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, մրցանակներով, գնդակներով և մարզաշապիկներով։ [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր