1555 դիտում
13:07 01-06-2014
Ի՞նչ սպասի Վրաստանը՝ ՆԱՏՕ-ից. պատասխանել է դաշինքի գլխավոր քարտուղարը
Վրաստանը շատ բան է արել, որպեսզի համապատասխանի ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջներին, այս մասին Վիլնյուսում, Խորհրդարանական ասամբլեայի նիստի ժամանակ ի պատասխան Վրաստանի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահի հարցին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Նրա պարզաբանմամբ, Վրաստանում նշանակալից առաջընթաց են գրանցել, որոնց թվում՝ լավ ընտրություններ, դատական համակարգի բարեփոխումներ, պաշտպանության համակարգի բարեփոխումներ, ինչպես նաև Վրաստանը լավագույն Աֆղանստանում գործողություններ իրականցնող երկիրն է:
«Վրաստանը շատ բան է արել, որպեսզի համապատասխանի ՆԱՏՕ-ին անդամակցելու պահանջներին, ինչ խոսք, արդարացի էր հարցադրումը, թե ինչ է սպասում Վրաստանը ՆԱՏՕ-ից: Ցանկանում եմ ասել, որ այս պահին 4 հոգի երկրի գնահատման համար այնտեղ են: ՆԱՏՕ-ն, Վրաստանի արտաքին գործերի նախարարի գնահատականը ստանալուց հետո, հունիսի վերջին կքննարկի և հույս ունեմ, որ այդ պահի դրությամբ, մենք որոշում կկայացնենք, թե ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության շրջանակներում ինչ բանաձև ընդունենք մոտակա գագաթաժողովում: Իմ անձնական տեսակետն այդ հարցի շուրջ հետևյալն է՝ գրանցված առաջընթացները այս կամ այն տեսքով, անպայման պետք է գնահատական ստանան այդ գագաթաժողովում»,- հայտարարել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը:
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Թեդո Ջափարիձեն հարց էր ուղղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին, թե էլ ի՞նչ պետք է անի Վրաստանը, կամ ի՞նչ սպասի դաշինքից վրացի հասարակությունը և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները ե՞րբ հաջորդ փուլին կանցնեն, այս մասին տեղեկանում ենք Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:
Նմանատիպ նյութեր
1372 դիտում
09:37 16-06-2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է դաշինքի հետագա ամրապնդման անհրաժեշտության մասին․ «Ամերիկայի ձայն»
1128 դիտում
16:49 16-11-2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Լեհաստանի միջադեպի հետ կապված դաշինքի հանդիպում կանցկացնի
1234 դիտում
16:49 13-03-2023
ԱԽ քարտուղարը և ՆԱՏՕ-ի նախկին քարտուղարը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
Այս բաժնից
919 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ
1072 դիտում
17:02 22-12-2024
Վրաստանի վարչապետը նախագահին սպառնացել է քրեական պատասխանատվությամբ, եթե նա նոր ընտրություններ նշանակի
931 դիտում
16:42 22-12-2024
Գազայում մեկ օրում զոհերի թիվը հասել է 32-ի