211652_close_icon
views-count2421 դիտում article-date 13:35 31-05-2014

Գյուղնախարարը զեկուցել է 2013 թ-ի պետբյուջեով ՀՀ գյուղնախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման մասին

Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ այսօր Ազգային ժողովում Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացված ծախսերի օգտագործման վերաբերյալ զեկույցով: Ելնելով ոլորտի առանձնահատկություններից և երկրի պարենային անվտանգու­թյան խնդիրներից՝ 2013 թվականին շարունակվել է գյուղատնտեսության պետական աջակ­ցության քաղաքականությունը: 2013 թվականին ճշտված պետական բյուջեով և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ գյուղատն­տե­սու­թյան նախարարությանը հատկացվել էր 10517,4 մլն դրամ: Նշված միջոցները ուղղվել են` -սպասարկման և զարգացման միջոցառումների իրականացմանը՝ 9548.1 մլն դրամ, այդ թվում` 5377.5 մլն դրամը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, -վարկային և համաֆինանսավորման ծրագրերին՝ 969.3 մլն դրամ, Նշված միջոցներն ուղղվել են գյուղատնտեսության ոլորոտում առաջնահերթ ծրա­գրերի իրականացմանը: 2012 թվականի համեմատությամբ՝ 2013 թվականին գյուղատնտեսությունում գրանցվել են դրական տեղաշարժեր: Համախառն արտադրանքի աճը կազմել է 7.1 %: Ընդ որում, բուսաբուծության ճյուղում աճը կազմել է 6.6 %, իսկ անասնապահու­թյու­նում՝ 7.8 %: 2013 թվականին զգալիորեն ավելացել են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքա­տա­րածու­թյունները, այն գերազանցել է նախորդ տարվա մակարդակը 13,9 հազ. հեկտարով: 2013 թվականին 2014 թվականի բերքի համար իրականացված աշնանացանի տարածքները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը 5.8 հազ. հեկտարով: Դրական տեղաշարժեր են գրանցվել նաև անասնագլխաքանակի ավելացման ուղղությամբ: 2013 թվականին թարմ բուսաբուծական մթերքների արտահանման ծավալները գերազանցել են նախորդ տարվա մակարդակը ավելի քան 2 անգամ: Գրանցված տնտեսական աճն ու դրական տեղաշարժերն որոշակիորեն արդյունք էին նաև ոլորտում ՀՀ պետական բյուջեից և ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցներով իրականացված տարբեր ծրագրերի: Հաշվի առնելով, որ ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են ոլորտի ֆինանսական ցուցանիշները, հակիրճ անդրադառնամ նշված ծրագրերից հիմնականների արդյունքային և ոչ ֆինանսական ցուցանիշներին: · Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին ծրագիր Ճշտված բյուջեն կազմել է 550.0 մլն դրամ: Ծրագրի շրջանակներում 2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունից հանրա­պետություն է ներկրվել 440 տոննա էլիտային և 20 տոննա սուպերէլիտային վերարտադրության աշնանացան ցորենի սերմացու: Տեղական սերմարտադրողների կողմից 2012 թվականին ստացված 20 տոննա սուպեր­էլիտային վերարտադրության սերմացուների դիմաց՝ պայմանագրային հիմունքներով հետ է վերադարձվել 40 տոննա և նրանցից գնվել 63.1 տոննա էլիտային վերարտադրության սերմացու: 2013 թվականին Ռուսաստանի Դաշնությունից ներկրված, 2012թ. սուպերէլիտայի բազմա­ցումից հետ վերադարձված և տեղական սերմարտադրողներից գնված ընդամենը 543.1 տոննա (440+40+63.1) աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուն, պայմանագրային հիմունքներով հատկացվել է ՀՀ մարզերի 7 և ավելի հեկտար հողատարածք ունեցող 126 շահառուների, որով կատարվել է 1811 հա ցանք: Ծրագրի իրականացումը հնարավորություն ստեղծեց աշնանացանի տարածքները հանրա­պետությունում 2013 թվականին հասցնել 96094 հա՝ նախորդ տարվա 90262 հա-ի դիմաց: -Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագիր Ճշտված բյուջեն կազմել է 1109.9 մլն դրամ: Ֆինանսավորումը կազմել է 1091.8 մլն դրամ: 2013 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արտա­կարգ իրա­վի­ճակ­ները կանխելու, անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահ­պանելու նպատակով իրականացվել են գյուղատնտեսական կենդանիների 9.95 մլն հակաանասնահամաճարակային միջոցառումներ։ Նշված աշխատանքները իրականացվել են անասնաբույժ մասնագետների կողմից ՀՀ 10 մարզերի 38 տարածաշրջաններում: 2013 թվականին իրա­կանաց­ված միջոցա­ռում­­ների շնոր­հիվ կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվան­դությունների բռնկումներ չեն արձանագրվել, բացա­ռությամբ խոզերի աֆրի­կական ժանտախտ հիվան­դություն, որի նկատմամբ պատ­վաստումներ և բուժում ընդհանրապես չի կատար­վում և խոշոր եղջերավոր կենդանիների սիբիրախտ հիվան­դություն, որի նկատմամբ կատարվել են համապատասխան համալիր միջոցառումներ։ -Բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագիր Ծրագիրը կարևորվում է հանրապետությունում բուսասանիտարական կայուն վիճակի ապահովման առումով: Ճշտված բյուջեն կազմել է 150.0 մլն դրամ: ՀՀ կառավարության 2013 թվականի տարբեր որոշումներով կատարվել է 39,5 մլն դրամի փոփոխություն: ՀՀ 2013 թվականի ճշտված պետական բյուջեով նշված միջոցառման համար նախատեսվել է հատկացնել 110,4 մլն դրամ: ֆինանսավորումը կազմել է 96,9 մլն դրամ: Փաստացի ծախսերը կազմել են 119,8 մլն դրամ: Հայաստանի Հանրապետության մարզերում 2013 թվականի բույսերի պաշտպա­նության միջոցառումների ծրագրով գյուղատնտեսական մշակաբույսերի առավել վնասակար օրգանիզմների (մկնանման կրծողներ, մորեխներ) դեմ , ըստ բաղադրիչների, իրականացվել են հետևյալ ծառա­յությունները և միջոցառումները. 1. Միջատասպան թունանյութի ձեռքբերում համայնքներին բաշխելու նպատակով Ծրագրով նախատեսված 3.8 մլն դրամի փոխարեն 1.9 մլն դրամով ձեռք է բերվել 450 լ/կգ <<Ցիպեր մաքսի>> տեսակի բույսերի պաշտպանության միջատասպան միջոց: Գնման գնի և ծրագրով նախատեսված քանակության փոփոխության արդյունքում տնտեսվել է 1,8 մլն դրամ: 2013 թվականին, մորեխներով վարակվածության ցածր մակարդակի պատճառով , գնված միջատասպան միջոցը պահեստավորվել է հետագայում օգտագործելու համար: 2. Կրծողների դեմ պայքար համայնքների միջոցով Հիմք ընդունելով 2013 թվականի աշնանը գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանի­տարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները` ՀՀ մարզպետարաններին և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղերին անհատույց հատկացվել է 7736.9 կգ ցինկի ֆոսֆիդ մկնասպան միջոց` 64474 հա առավել վարակված գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում կրծողների դեմ քիմիական պայքարի միջոցառումներ իրականացնելու համար: Պայքարի միջոցառումների համար օգտագործվել է 2012 թվականին ձեռք բերված ցինկի ֆոսֆիդը: 3. Պայքար անտառի վնասակար օրգանիզմների դեմ Այս բաղադրիչով 2013 թվականին անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ` հանրապետության 4 մարզերի 6 անտառտնտեսություն մասնաճյուղերում 8870 հա անտառային տարածքներում իրականացվել են ավիացիոն քիմիական պայքարի միջո­ցառումներ, որի համար ծախսվել է 95.0 մլն դրամ, այդ թվում` 70.0 մլն դրամը ավիացիոն ծառայությունների համար: <<Բույսերի պաշտպանության միջոցառումներ>> ծրագրի իրականացման համար ՀՀ 2013 թվականի ճշտված պետական բյուջեով նախատեսված 110.4 մլն դրամ գումարից տնտեսվել է 13.5 մլն դրամ: Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում ստեղծվել է կայուն բուսա­սանիտարական վիճակ։ Հաջորդը` · Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բար­ձրացման միջոցա­ռումների ծրա­գիրն է: Ծրագիրը կարևորվում է ագրոտեխնիկական պահանջներով պարարտանյութերի օգտագործման և երաշխավորված բերքատվության ապահովման նախա­դրյալների ստեղծ­ման առումով: Ճշտված բյուջեն և ֆինանսավորումը կազմել է 48.6 մլն դրամ: Ծրագրով 106.7 հազ. հա հեկտար գյուղա­տնտեսական նշանա­կության հողատարածքների վրա իրականացվել են ագրոքիմիական դաշտային հետա­զոտություններ: 171 համայնքների հանձնվել են ագրո­քիմիական քար­տեզներ ու մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնա­վորված երաշ­խավորագրեր, որտեղ հստակ նշվել է պարարտանյութերի տեսակները, պարար­տաց­ման նորմաները՝ ըստ կուլտուրաների ու պարարտացման ժամկետների և հանձնվել են համայնքներին: · Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսա­­սանի­տարիայի ոլորտներում ծառայու­թյունների մատուցում ծրա­գիր Ճշտված բյուջեն կազմել է 123.4 մլն դրամ: Փաստացի ծախսերը կազմել են 134.8 մլն դրամ: Փաստացի ծախսերի 11.3 մլն դրամի ավելացումը պայմանավորված է 2012 թվականի մնացորդի հաշվին Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում մոծակների և խայթող միջատների դեմ պայքարի միջոցառումների իրականացմամբ: Ծրագրի շրջանակներում իրականացվել են հետևյալ միջոցա­ռումները` - Հանրապետությունում կարանտին և առավել վնասակար օրգանիզմներով վարակ­­­վա­ծության արեալի ճշտում, գյուղատնտեսական նշանակության հողա­տես­քերում կատար­ված դիտարկումների իրականացում 243.6 հազար հա տարածքների վրա։ - Հանրապետությունում կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ կայուն անասնահամաճարակային վիճակի ապահովում, կենդանիների և մարդու համար ընդ­հանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպա­նություն հանրա­պետության 915 համայնքներում։ · Գյուղական խորհրդատվական ծառայություննե> ծրագիր ՀՀ 2013 թվականի ճշտված պետական բյուջեով նախատեսվել էր և փաստացի ծախսերը կազմել են 297.2 մլն դրամ։ Համաշխարհային Բանկի ծրագրի շրջանակներում կատարվել է տեխնոլոգիաների գնահատման ծրագիրը: Մնացած ծախսերը կատարվել են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Հատկացված գումարների հաշվին խորհրդատվական ծառայություններ մատուցող գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների և գյուղատնտեսության աջակ­ցության հանրապետական կենտրոնի միջոցով ագրոտեխնիկական կանոններին և նոր տեխ­նոլոգիաներին համապատասխան գյուղատնտեսության վարման նպատակով գյուղա­ցիական տնտեսություններին մատուցվել են խորհրդատվական ծառայություններ, մասնավորապես կազմակերպվել է 1100-ից ավելի սեմինար, 872 դաշտային ուսուցում և 173 փորձացուցադրական աշխատանքներ, 96 ռադիոհեռուստահաղորդում, 466 անուն տեղեկատվական թերթիկների տպագրում և տարածում՝ 115.3 հազ. տպաքանակով, 158 համար թերթերի թողարկում՝ 209.1 տպաքանակով: · Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսա­դրույքների սուբսիդավորման ծրագիր Գյուղատնտեսության կայունության և մրցունակության բարձրացման համար կարևոր է համարվում վարկային ռեսուրսների մատչելիության մակարդակի բար­ձրացումը:

Նմանատիպ նյութեր