211652_close_icon
views-count9637 դիտում article-date 11:35 31-05-2014

Հնաբերդի նախկին գյուղապետը կնոջ հետ գողացել է նախագահ Սերժ Սարգսյանի նկարը և թալանել գյուղի ունեցվածքը

Արարատի մարզի Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար Մեջլումյան Զավենը եւ իր կինը`գյուղի դպրոցի նախկին տնօրեն Անժելան, հանցավոր համաձայնության գալով, ամբողջ գյուղը թալանել են: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին Հնաբերդի գյուղապետրանի նախկին աշխատակից Հենրիկ Ավագյանը եւ եւս մի քանի գյուղացիներ: «Մեջլումյան Զավենը մինչեւ 2012թ. իր պաշտոնավարման տարիներին գյուղի ընդհանուր նախակրթարանը վերանորոգելու պատրվակով ԾԻԳ-ից ստացել է 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ նույնքան էլ՝ բարերար Ռիչարդ Բոյաջյանից, սակայն վերանորոգում այդպես էլ չի իրականացվել: Փոխարենը նախակրթարանի միայն տանիքն են մասնակի վերանորոգել, այն էլ իր հորեղբոր որդիների միջոցով, որն էլ գարնանային ուժեղ քամին վերջերս տարավ: Կառավարության կողմից տրամադրված դիզվառելիքը եւ սերմնացուն ոչ մեկին չի բաժանել, փոխարենը իր ծանոթների միջոցներով վաճառել է: Գյուղապետարանի պատից պոկել է նախագահ Սերժ Սարգսյանի նկարը եւ տարել»,- մանրամասնեց Հենրիկ Ավագյանը: Գյուղացիները նաեւ դժգոհեցին, որ շուրջ 25 հոգու հողատարածքներն էլ բռնագրավել է եւ յուրացրել, որը կազմել է 37 հեկ. Հողատարածք՝ պատճառաբանելով, թե ոռոգման ջրի եւ հողի վարձի պարտքի դիմաց է, և այն դեպքում, երբ ՀՀ կառավարությունը 2012թ. փետրվարի 23-ին կայացած որոշմամբ զիջվել էին մինչեւ 2008 հողի եւ գույքահարկի՝ 43 մլրդ.դրամ պարտքը: Գյուղացիներից մեկն էլ պատմեց. «Մեր գյուղի դպրոցը փոքր էր, ու 95 թվականին բարեգործները նվիրեցին 3 (դոմիկ) ժամանակավոր տնակ դպրոցականների համար, սակայն նախկին գյուղապետ Մեջլումյանը ծախեց, կերավ, դպրոցի տարածքի ծառերը կտրեց, տարավ տուն»: Հնաբերդի բնակիչները պահանջում են ուշադրություն դարձնել այս թալանի վրա եւ գործին ընթացք տալ: [b]SHAMSHYAN.com[/b]-ը պատրաստ է ներկայացնել Հնաբերդի նախկին գյուղապետի տեսակետը ևս:

Նմանատիպ նյութեր