211652_close_icon
views-count1888 դիտում article-date 11:05 30-06-2014

Հնաբերդի նախկին գյուղապետը չի ընդունում իրեն և իր կնոջը հասցեագրվող մեղադրանքը

Հնաբերդի նախկին գյուղապետ Զավեն Մեջլումյանը, ում գյուղապետարանի նախկին աշխատակիցները մեղադրում էին գյուղն իր կնոջ՝ դպրոցի նախկին տնօրենի հետ թալանելու մեջ, արձագանքել է նրանց մեղադրանքներին եւ իր հերթին գյուղապետարանի նախկին աշխատակից Հենրիկ Ավագյանին մեղադրում է կնոջից հեռանալու եւ 6-7 անգամ ժամանակավոր ամուսնանալու մեջ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Հնաբերդի նախկին գյուղապետ Զավեն Հովսեփի Մեջլումյանը՝ ընդգծելով, որ Հնաբերդ գյուղի եւ իր վերաբերյալ Հենրիկ Ավագյանի կողմից հրապարակված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ներկայացնելով իր առարկությունները՝ նա նախ ենթադրեց, որ Հենրիկի զրպարտությունների պատճառը 2008թ.-ի ՏԻՄ ընտրություններն էին, որի ժամանակ նա իր թեկնածությունն էր առաջադրել և ստացել էր ընտրողների ընդամենը մի քանի ձայնը: «Իր նշած զրպարտություններից հենց այն, որը բոլորի համար տեսանելի է, նախակրթարանի տանիքի քամու տանելու օրինակը: Խնդրեմ, համեցեք գյուղ և կտեսնեք, որ տանիքը տեղում է և ոչ մի քամի էլ տանիքը տեղաշարժ չի արել, չնայած նրան, որ մտածված ձևով 5 ամիս առաջ հանել են տանիքի մետաղյա մեկ թիթեղի մեխերի մի մասը և ծռել այն, որպեսզի քամին ներխուժի տանիքի տակ և տանի այն: Սակայն, հակառակ իրենց ցանկությանը և երազանքներին, տանիքն այնքան ամուր է կառուցված, որ այս տարվա ուժգին քամիները չկարողացան վնասել այն: Ցանկանալով իրենց սև գործը նպատակին հասցնել՝ վնասեցին նախակրթարանը, որը իրենց համար նշանակություն չունի: Մետաղյա թիթեղի պոկած և ծռած մասից անձրևները լցվելով ներս՝ փչացրեցին վերանորոգված շենքը, որը, ես կարծում եմ, իրենից ներկայացնում է կազմակերպված հանցագործություն: Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ եթե թեկուզ քամին էլ պոկած լիներ մետաղյա թիթեղի մի մասը, մի՞թե այդ 5 ամիսների ընթացքում նախակրթարանի պատասխանատու անձի մոտ պատասխանատվության զգացումը չաշխատեց` պահպանելու իրեն վստահված նախակրթարանի շենքը, որը գտնվում է գյուղապետարանի անմիջական հարևանությամբ»,- մանրամասնեց նախկին գյուղապետը: Միաժամանակ հետևություն արեց, որ նա միայնակ չի գործում: Նրա խոսքով, Հենրիկի հետ մյուս բոլոր դժգոհողները նույն կարգի զրպարտություններ են: «Նշեմ, որ արդեն մոտ 10 տարի է, Հենրիկը իր կնոջ և երեխաների հետ չի ապրում: Ասում են, որ կինն ու երեխաներն են իրեն վռնդել տնից: Այս տարիների ընթացքում, ասում են, որ հասցրել է 6-7 անգամ ժամանակավոր ամուսնանալ, որոնց արդյունքում օգտագործում է կանանց՝ խլելով նրանց ունեցվածքը: Ցավում եմ, որ մեր հասարակութան մեջ կան նմանատիպ մարդիկ, որոնք իրենց ոչ հավաստի տեղեկություններով ստվերում են հասարակության առողջ քաղաքացիների գործունեությունը, ինչպես նաև արատավորում պատիվը և արժանապատվությունը: Հենրիկը օրենքի առաջ պատասխան է տալու իր կողմից կատարած զրպարտությունների համար»,- ասաց գյուղապետը: Հիշեցնենք, որ մինչ այդ էլ գյուղապետարանի նախկին աշխատակից, համագյուղացի Հենրիկ Ավագյանն էլ պատմել էր. «Զավենը Մեջլումյանը ավագանու որոշումները բանի տեղ չէր դնում ու վերջը իր ուզած որոշումն էր կայացնում: Իսկ մինչեւ 2012թ. իր պաշտոնավարման տարիներին գյուղի ընդհանուր նախակրթարանը վերանորոգելու պատրվակով ԾԻԳ-ից ստացել է 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ եւ նույնքան էլ՝ բարերար Ռիչարդ Բոյաջյանից, սակայն վերանորոգում այդպես էլ չի իրականացվել: Փոխարենը նախակրթարանի միայն տանիքն են մասնակի վերանորոգել, այն էլ՝ իր հորեղբոր որդիների միջոցով, որն էլ գարնանային ուժեղ քամին վեջերս տարավ: Արարատի մարզի գյուղի վարչության նախկին պետի Տիգրան Վիրաբյանի հետ, ով, ի դեպ, մեղադրվեց կառավարության կողմից տրամադրված դիզվառելիքը եւ սերմացուն հափշտակելու եւ ապօրինությունների մեջ, հանցավոր համաձայնության գալով՝ գյուղացիներին դիզվառելիք եւ սերմացու չեն բաժանել, այլ փոխարենը ինքնանպատակ, իրենց ծանոթների միջոցներով, վաճառել են»: Գյուղացիները նաեւ դժգոհել էին, որ Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար Զավեն Մեջլումյանի կինը՝ գյուղի դպրոցի նախկին տնօրեն Անժելա Մեժլումյանը, իր ղեկավարած տարիներին դպրոցում ապօրինաբար գրանցել է մի քանի հավաքարարների, որոնց աշխատավարձերը յուրացրել է: Բացի այդ, որոշ մանկավարժների ֆիզարձակուրդային գումարները կրկին յուրացրել է՝ ծննդաբերությունից մի քանի օր առաջ նրանց արձակուրդային նշանակելով:

Նմանատիպ նյութեր