1872 դիտում
09:17 30-05-2014
Համացանցը դառնում է «պոստմոդեռնիստական իրականություն». Առավոտ
«Առավոտ» թերթը գրում է․ ««Առավոտի» մայիսի 19-ի համարում տպագրված «Մոռացված լինելու իրավունք» հոդվածում անդրադարձել էինք 2014թ. մայիսի 13-ին Եվրամիության երկրների դատական բարձրագույն ատյանի որոշմանը, որով սահմանվում է «մոռացված լինելու իրավունքը»: Հիշեցնենք, որ ըստ այդ որոշման՝ մասնավոր, ոչ հանրային անձանց Եվրոպայում տրվում է որոնողական համակարգերի օպերատորներին դիմելու իրավունք՝ իրենց վերաբերյալ անձնական տվյալները այդ համակարգերից հեռացնելու խնդրանքով, որը բավարարվում է, եթե, իհարկե, չկան մերժելու օբյեկտիվ պատճառներ: «Օբյեկտիվ պատճառների» մեջ նշվում է դիմող անձի՝ հանրային դեմք լինելը կամ այդ տվյալների՝ հանրային կարևորություն ներկայացնելը:
«Առավոտի» հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «միանգամայն ընդունելի» համարեց սկզբունքը, որով առաջնորդվել է Եվրոդատարանը. «Եթե մարդը հանրային դեմք չի, ապա իր մասնավոր կյանքի հետ կապված ցանկացած տվյալ նա կարող է համարել իր անձնական ինֆորմացիան, որը ինքը կորոշի՝ թողնե՞լ հանրային դաշտում, թե՞ ոչ: Խնդիրը մեխանիզմների մեջ է: Որքանո՞վ «մոռացվելու իրավունքից» չեն օգտվի մարդիկ, ովքեր բավականին «ոչ անհայտ» են: Սահմանը որոշելը ամենաբարդ խնդիրն է, և եթե չգտնվի ճիշտ լուծում, ապա, ավելի լավ է ընդհանրապես չկիրառվի: Եվրամիության այդ կարգի նախաձեռնությունները վերջին շրջանում բավականին շատ են, քանի որ իրենք ելնում են մարդու իրավունքների սկզբունքից, բայց, վատ պատկերացնելով տեխնոլոգիական լուծումները, ընդունում են որոշումներ, որոնք հետո տեղեկատվական ոլորտի մարդկանց մոտ դժգոհություններ են առաջացնում: Նույնը կլինի նաև այս որոշման հետ: Երբ տեղեկատվության ազատության սկզբունքին հակասող որոշումներ են ընդունվում, ժողովրդավարական հասարակություններում առ այսօր միշտ ստացվել է դրանց դիմակայելը»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
28122 դիտում
10:27 11-11-2013
Երբ երազանքները իրականություն են դառնում
3324 դիտում
22:58 14-11-2014
«Արցախցին պետք է բուժվի Արցախում» կարգախոսն իրականություն է դառնում. ֆոտոշարք
Այս բաժնից
1075 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»