211652_close_icon
views-count1297 դիտում article-date 08:42 30-05-2014

Առաջիկա օրերին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը կվերադառնա Հայաստան․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Առաջիկա օրերին ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը կվերադառնա Հայաստան, շարունակելու իր աշխատանքը՝ երեկ մեզ հետ զրույցում այս մասին ասաց Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը, որը միաժամանակ «հարկ համարեց» նշել, որ ինքն ամենևին չի պատրաստվում դեսպան դառնալ Ռուսաստանում, մանավանդ որ «էնտեղ շատ արդյունավետ աշխատում է իր լավ բարեկամ Օլեգ Եսայանը. ինչո՞ւ եք ցանկանում փչացնել մեր հարաբերությունները, իսկ որ ամենակարևորն է՝ նման հարցերը որոշում է երկրի նախագահը»: Ի դեպ, ԱԳՆ աղբյուրներն ասում են, որ «երկրի նախագահը» հակված է այնտեղ նշանակել Շավարշ Քոչարյանին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր