2943 դիտում
09:20 01-05-2014
Սեյրան Յուզբաշյանը կվերադառնա՞ ԱԺ. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ անցյալ տարի Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռացրել էր աշխատանքից ԱԺ իրավաբանական վարչության պետ Սեյրան Յուզբաշյանին: Այնուհետև կառուցվածքային փոփոխություն է տեղի ունեցել, և իրավաբանական վարչությունը լուծարվել է։ Դրա փոխարեն ստեղծվել է փորձաքննության վարչությունը, որը, ըստ էության, կատարում է նույն իրավաբանական վարչության գործառույթները, պարզապես՝ այլ անվանմամբ։ Ուշագրավ է, սակայն, որ տվյալ վարչությունը մինչ այժմ ղեկավար չունի, ու ղեկավարի պարտականությունները մինչև հիմա դրված են նախկին իրավաբանական, իսկ այժմ՝ փորձաքննության վարչության պետի տեղակալ Արթուր Թամազյանի ուսերին, ով Յուզբաշյանի մտերիմ ընկերն է։
Ապրիլի 28-ին, երբ ԱԺ նոր նախագահ ընտրվեց Գալուստ Սահակյանը, Սեյրան Յուզբաշյանը եկել էր խորհրդարան: Յուզբաշյանը, ասում են, չի բացառվում, որ ԱԺ նորընտիր նախագահը փորձի վերադարձնել իր մտերիմին խորհրդարան’ կրկին վարչության պետի պաշտոնում նշանակելով: Յուզբաշյանը, կարծես թե, այս առումով բավական մեծ հույսեր ունի: Ի դեպ, Յուզբաշյանի հետ աշխատած անձնակազմը միայն բացասական հուշեր ունի նրա հետ աշխատելու ժամանակներից. նա աչքի է ընկել անկանխատեսելի վարքով և կոպիտ վերաբերմունքով, և Աբրահամյանը, հավանաբար, հենց դրա համար էլ հեռացրել է նրան աշխատանքից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3327 դիտում
15:39 13-02-2017
Ռուզաննա Յուզբաշյանը պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով
3110 դիտում
16:17 24-05-2022
Մենք բոլորս սխալվել ենք, ոտքի կանգնելու ժամանակն է․ Էռնա Յուզբաշյանը կոչ է արել դուրս գալ պայքարի
Այս բաժնից
1474 դիտում
09:02 14-12-2024
Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»
1252 դիտում
08:53 14-12-2024
Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»
1126 դիտում
08:39 14-12-2024
Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական ընկերության վերահսկիչ փաթեթը․ «Փաստ»