99054 դիտում
21:49 23-07-2021
Խոշոր ավտովթար և ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորում բախվել են Opel-ն ու Volkswagen–ը. հիվանդանոց տեղափոխված 7 վիրավորներից հղի կնոջ 7 ամսական երեխան ծննդաբերության ժամանակ մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 22-ին, խոշոր ավտովթար և ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/4 հասցեի՝ Սգո սրահի դիմաց, բախվել են Լոռու մարզի բնակիչներ, 25-ամյա Էրիկ Մելքումյանի վարած Volkswagen մակնիշի և 62-ամյա Ավետիք Մարգարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա. Մարգարյանը, նրա ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ, 58-այա Նունուֆար Մարգարյանը, 35-ամյա Տիգրան Մարգարյանը և Է. Մելքումյանն ու նրա ուղևորներ, 64-ամյա Գոհար Դումիկյանը, 47-ամյա Արմինե Դունամալյանը և 28-ամյա Անահիտ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանե են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից Ա. Հարությունյանը եղել է հղի և նրա 7 ամսակա երեխան հիվանդանոցում ծննդաբերության ժամանակ մահացել է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
805 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված