211652_close_icon
views-count1294 դիտում article-date 19:26 29-05-2014

Նշվել է Հայաստանի խաղաղապահ ուժերի կազմավորման տարեդարձը

Մայիսի 29-ը խաղաղապահների միջազգային օրն է: Այսօր նշվում է նաև Հայաստանի խաղաղապահ ուժերի կազմավորման տարեդարձը: Տոնի կապակցությամբ մայիսի 29-ին հանդիսավոր միջոցառում է անցկացվել ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Լևոն Մնացականյանը, Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ պետ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ռազմական կցորդներ: Հանդիսավոր միջոցառման ընթացքում խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողները հանդես են եկել ցուցադրական վարժանքով: Միջոցառման ավարտին խաղաղապահ բրիգադի մի շարք սպաներ և պայմանագրային զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով:

Նմանատիպ նյութեր