211652_close_icon
views-count18399 դիտում article-date 19:14 28-05-2014

Ողբերգական ավտովթար՝ Վայոց Ձորի մարզում, մեքենան բախվել է ժայռաբեկորներին, պապը՝ տեղում, տատը՝ հիվանդանոցում մահացել են, թոռն էլ գտնվում է բժիշկների հսկողության տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Եղեգնաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի: Ինչպես Եղեգնաձորից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ պարզել է , որ ժամը 16:00-ի սահմաններում Երևան քաղաքի Կուրղինյան 17 շենքի բնակիչ 73-ամյա Սերյոժա Հարությունյանը իր վարած ՎԱԶ 21011 մակնիշի 67 ՕՏ 727 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 111.8 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և բախվել ճամփեզրի ժայռաբեկորներին: Վթարի հետևանքով Ս. Հարությունյանը մահացած վիճակում տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ 65-ամյա Սվետլանա Բաբայանը և 10-ամյա Ալեքսանդր Հարությունյանը տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնի քննիչ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քիչ առաջ Եղեգնաձորի բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Ս. Բաբայանը հիվանդանոցում մահացավ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացած Ս. Բաբայանն ու Ս. Հարությունյանը ամուսիններ էին, իսկ վիրավոր երեխան՝ նրանց թոռն է: Ըստ նախնական տեղեկությունների, ավտոմեքենան վարելու ընթացքում պապի ինքնազգացողությունը վատացել է և չի կարողացել կառավարել ու արգելակել ավտոմեքենան, ինչից հետո էլ բախվել է ժայռաբեկորներին: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր