31809 դիտում
18:24 16-10-2015
Ավտովթարի հետևանքով հիվանդանոցում հայտնված 17-ամյա աղջիկը մահացել է. մայրը գտնվում է բժիշկների հսկողության տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է հոկտեմբերի 13–ին` Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով, ինչի հետևանքով մայր ու դուստր մարմնական վնասվածքերով տեղափոխվել էին հիվանդանոց:
Այսօր` հոկտեմբերի 16-ին, հիվանդանոցից ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 17-ամյա Մերի Թամարյանը հիվանդանոցում մահացել է:
Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2015/10/14/67608/] ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 13-ին, ավտովթար էր տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:40-ի սահմաններում Դավիթ Անհաղթ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել էին Երևան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 50-ամյա Գագիկ Ղուկասյանի վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի 23 ՕՕ 774 համարանիշի և Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 23-ամյա Դավիթ Բեկջանյանի վարած Վազ 2121 մակնիշի 05 SU 045 համարանիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճանապարհի խաչմերուկը կարգավորող լուսակրին, ինչի հետևանքով լուսակրի ցուցանակներն ընկել էին այդ պահին հետիոտնի համար նախատեսված վայրում կանգնած Լոռու մարզի բնակիչներ, 37-ամյա Հերմինե Անախասյանի և 17-ամյա Մերի Թամարյանի վրա՝ վնասվածքներ պատճառելով գլխի և մարմնի տարբերի մասերին:
Վերջիններս տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ Մ. Թամարյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
80633 դիտում
22:34 19-11-2017
Ինքնասպանության փորձ Արարատի մարզում. 19-ամյա աղջիկը կամրջից իրեն ցած է նետել. նա գտնվում է բժիշկների հսկողության տակ