7200 դիտում
15:31 28-05-2014
Հայ դիրքապահները սպանել են ադրբեջանական դիվերսիոն խմբի հրամանատարին. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է.
«Ինչպես ցույց է տալիս երեկվա դիվերսիան, հակառակորդը կրկին գործել է իր, այսպես կոչված, ’’գերարհեստավարժների’’ միջոցով։ Եվ մեր շարքային զինվորները կրկին հաղթող են դուրս եկել դրանց դեմ՝ սպանելով անգամ իրենց դիվերսիոն խմբի հրամանատարին»։
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ըստ նախնական տվյալների՝ ադրբեջանական կողմը տվել է առնվազն երկու զոհ և մեկ վիրավոր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Է. Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են: Ներկա դրությամբ շփման գծի ողջ երկայնքով ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նմանատիպ նյութեր
8137 դիտում
15:59 03-04-2015
Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի հերթական դիվերսիոն ներթափանցման փորձը. հայկական կողմը կորուստներ չունի
4139 դիտում
14:36 22-11-2014
Փաստորեն Ադրբեջանի կորուստները այնքան շատ են, որ բրիգադի հրամանատարին պաշտոնանկ են արել. Արծրուն Հովհաննիսյան
Այս բաժնից
583 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
574 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
448 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել