211652_close_icon
views-count8164 դիտում article-date 15:59 03-04-2015

Հայ դիրքապահները կանխել են հակառակորդի հերթական դիվերսիոն ներթափանցման փորձը. հայկական կողմը կորուստներ չունի

Ապրիլի 3-ի գիշերը` ժամը 04:40-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման գործողություն` օգտագործելով հակահետևակային ականազերծման կայանք: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ մեր դիրքապահների հմուտ գործողությունների շնորհիվ հակառակորդը կորուստներ կրելով հետ է շպրտվել: Միջադեպի մանրամասները ճշտվում են: ՊԲ-ի կողմից կորուստներ չկան:

Նմանատիպ նյութեր