17659 դիտում
20:42 27-05-2014
Կալանավորվել է Գյումրիում աղմկահարույց ու 3 զոհերով ավտովթարի հիմնական կասկածյալ դիսկոտեկի տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ.ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 27-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Աղասի Իսահակյանը միջնորդությամբ դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք կիրառի Գյումրի քաղաքի Աղյուսի փողոցի բնակիչ 24-ամյա Հովհաննես Ալեքսանյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մարտին Սարոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարեց քննիչի միջնորդությունը:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/15219/]վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, մայիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 06:00-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Շիրակացու անվան համալսարանի հարևանությամբ, բախվել էին Mercedes մակնիշի 80 ՍՍ 222 համարանիշի և Վազ 2106 մակնիշի 32 ՍՏ 830 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին: Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատը և ոստիկանության Գյումրիի բաժնի օպերատիվ քննչական խումբը:
Տեղում էին նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր էր ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, ով վթարի մասին հեռախոսով անընդհատ տեղեկություններ էր հաղորդել ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանին:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահարը, որն անզգուշաբար առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) hատկանիշներով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mercedes-ը հաշվառված է Կապանի բնակիչ, 31-ամյա Արամայիս Սպարտակի Հայրապետյանի անվամբ, իսկ 06-ը՝ Արարատի մարզի բնակիչ Արտակ Անուշավանի Այվազյանի անվամբ:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասել էին, որ Mercedes-ի վարորդը դիստոկետի տնօրեն էր և բնակվում էր «Թուրքի մայլում»:
ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, ոստիկանությունը պարզել էր, որ Mercedes-ը վարել էր Գյումրի քաղաքի Աղյուսի փողոցի բնակիչ 24-ամյա Հովհաննես Ալեքսանյանը, իսկ ВАЗ 2106-ը Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ 54-ամյա Անդրանիկ Այվազյանը, վերջինս և նրա 2 ուղևորները տեղում մահացել էին: Իսկ Mercedes-ի վարորդ Հ. Ալեքսանյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ նա եղել էր ոչ սթափ:
[img]/ups/images/0680913001401209192672936.jpg[/img]
Լուսանկարում կալանավորված Հովհաննես Ալեքսանյանն է:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9363 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին