Երեկ Ազատության հրապարակն անցել էր երիտասարդներին ՝ դիսկոտեկի հնչյունների ներքո ամբողջությամբ վերածվելով պարահրապարակի
Մայրաքաղաքի բնակիչներն ու քաղաքի հյուրերը Երևանի տոնը նշել են մինչև ուշ երեկո: Պարային ռիթմերի հետ Ազատության հրապարակն անցել է երիտասարդներին ՝ տոնական դիսկոտեկի հնչյունների ներքո ամբողջությամբ վերածվելով պարահրապարակի:
Դիսկոտեկի մասնակիցներին անակնկալ է մատուցել DJ Դեյլը: Երևանի քաղաքապետարանի կողմից տոնակատարության միջոցառումների շարքում կազմակերպված դիսկոտեկը շատ երիտասարդների համար եղել է օրվա տոնական լավագույն հարթակը:
Երաժշտական միջոցառումները շարունակվել են մինչև ուշ երեկո:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]