51165 դիտում
19:16 13-12-2015
Գեղարքունիքի մարզում 3 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական ավտովթարի հիմնական կասկածյալ գյուղապետի որդին, որը դիմել էր փախուստի, «Էրեբունի» ԲԿ-ում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ 40-ամյա Տիգրան Լևոնի Աբրահամյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կասկածվում է իր վարած «Mersedez» մակնիշի ավտոմեքենայով դեկտեմբերի 11-ին ողբերգական ավտովթարին մասնակցություն ունենալու մեջ, ինչի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին, իսկ Տ. Աբրահամյանը, ով Շատվան գյուղի գյուղապետ Լևոն Աբրահամյանի որդին է, դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Սևանի ոստիկանները՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի, նույն վարչության Սևանի քննչական բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետի պաշտոնակատար Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ, ավագ քննիչ Մարատ Պողոսյանի ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արսեն Մարդոյանի և 4-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ՝ իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ փախուստի դիմած Տ. Աբրահամյանը Երևանում իր ազգականի տանն է:
[color=#EF2929]
Հավանաբար «փախստականն» ու նրա գյուղապետ հայրը, ինչպես նաև քույրը՝ Քրիստինե Աբրահամյանը, որն աշխատում է Առողջապահության նախարարությունում որպես լիցենզավորման բաժնի պետ, իմանալով, որ իրավապահների ստացված տվյալները ճիշտ են և դուրս են եկել ճիշտ հետքի վրա, շտապ օգնության մեքենայով Տիգրանին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխել են «Նաիրի» ԲԿ: Այնտեղ Տ. Աբրահամյանը հետազոտվել է ու գանգուղեղային տրավմա ախտորոշմամբ դարձյալ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ:[/color]
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/12/72732/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Մարատ Պողոսյանի որոշմամբ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) և 244 հոդվածի (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը, տրանսպրոտային միջոց վարող և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտած անձի կողմից ՀՀ քր.օր-ի 242 հոդվածով նախատեսված հետևանքների առաջացման դեպքում) հատկանիշներով:
Նշված քրեական գործը հարուցվել էր դեկտեմբերի 11-ին, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 3 հոգի տեղում մահացել էին, իսկ Mercedes-ի վարորդը մահացածներին թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել էր փախուստի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել էին, որ Ford Fiesta-ն վարել էր Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ Գեղամ Սաֆարյանը, ով տեղում մահացել էր, իսկ մյուս 2 մահացածները հանդիսանում էին նրա համագյուղացիները, հասակակից ամուսիններ, 37-ամյա Վահրամ Սահակյանն ու 37-ամյա Լարիսա Զախիտովան:
Պարզվել էր նաև, որ փախուստի դիմած վարորդը հանդիսանում է Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ, 40-ամյա Տիգրան Լևոնի Աբրահամյանը, ով 2 երեխաների հայր է և աշխատում է Վարդենիսի սոցիալական ծառայությունում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 87+
87+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
43858 դիտում
18:56 16-12-2015
Գեղարքունիքի մարզում 3 հոգու մահվան պատճառ դարձած գյուղապետի որդին կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ