211652_close_icon
views-count1361 դիտում article-date 13:35 27-05-2014

Տիգրան Հարությունյանն առաջինն է շախմատի աշխարհի պատանի աստղերի մեջ

17-ամյա միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը (Հայաստան) առաջին մրցանակը նվաճեց «Աշխարհի պատանի աստղեր» մրցաշարում, որն ընթանում էր Ռուսաստանի Կիրիշի քաղաքում, հայտնում է Armchess.am-ը: Հարությունյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր` նույնքան, որքան մեկ այլ հայ շախմատիստ` 16-ամյա միջազգային վարպետ Դավիթ Պառավյանը (Ռուսաստան), բայց իր հայրենակցին գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով: 14-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը 6 միավորով բաժանեց 6-7-րդ տեղերը:

Նմանատիպ նյութեր