Եվրամիության ղեկավարներից մեկն է Սաակաշվիլիին խորհուրդ տվել փախչել Վրաստանից
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանից իրեն հեռանալ խորհուրդ է տվել Եվրամիության ղեկավարներից մեկը:
Նրա խոսքերով, իրեն նախազգուշացրել են Ռուսաստանի նախագահի և Վրաստանի կառավարության կողմից համաձայնության մասին, որի համաձայն իրեն պատասխանատվության են ենթարկելու:
«Այժմ Վրաստանի ղեկավարությունը հնարավորություն է տալիս Պուտինին, իմ ազատ տեղաշարժումն արգելել, սա համաձայնեցված է Իվանիշվիլիի և Պուտինի միջև: Ես ինչ խոսք գնալու եմ Վրաստան, բայց ոչ հիմա, որ չիրականանա Պուտինի երազանքը: Կգնամ երբ կկարգավորվի իրավիճակը Վրաստանում, Ուկրաինայում և տարածաշրջանը կազատագրվի Պուտինի բռնապետությունից»,-ասել է Սաակաշվիլին: