ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցություն
Մայիսի 26-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է ԱԻ նախարար Ա. Երիցյանը։
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին։
Օրակարգի համաձայն` խորհրդակցության մասնակիցները նախարարին զեկուցեցին ընթացիկ աշխատանքների մասին։
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայությունը և մարզային փրկարարական վարչությունները զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև մարզային ՃԿԿ-ների ստեղծման աշխատանքների մասին։
ԱԻ նախարարին զեկուցվեց ԱԻ նախարարության փողային նվագախմբի հերթական ձեռքբերումների մասին։
Վերջերս նվագախումբը մասնակցել է Երևանում և Ստեփանավանում կայացած Կոմիտասի 145-ամյակին նվիրված փողային նվագախմբերի հանրապետական փառատոնին և պատվավոր պարգևի արժանացել: