1077 դիտում
13:18 21-07-2014
ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
Հուլիսի 21-ին ՀՀ ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և կատարված հանձնարարականների մասին: ՓԾ տնօրենի տեղակալը զեկուցեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ՓԾ կողմից անցկացրած խոշոր ուսումնավարժանքի և հուլիսի 21-29-ը տեղի ուենանալիք INSARAG-ի չափանիշներին համապատասխան ներքին որակավորման վարժանքների մասին:
Նախարարին զեկուցվեց հակակարկտային կայանների ընթացիկ շահագործման և նոր ռադիոլոկացիոն կայանի ձեռքբերման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Անցյալ շաբաթ Լոռու մարզում տեղադրվել է 10 նոր հակակարկտային կայան։
Ա. Երիցյանին ներկայացվեցին սեպտեմբերի 4-ի` ԱԻՆ աշխատակցի օրվա տոնական միջոցառման նախապատրաստական աշխատանքները:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ փրկարար ծառայության և մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ընթացիկ աշխատանքների, մարզային ՃԿԿ-ների ստեղծման մասին:
Նմանատիպ նյութեր
1114 դիտում
15:18 16-06-2014
ԱԻՆ-ում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
761 դիտում
13:15 27-04-2015
ՀՀ ՏԿԱԻՆ-ում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը
Այս բաժնից
745 դիտում
21:53 22-11-2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին
889 դիտում
21:26 22-11-2024
Փոխվարչապետը քննարկել է ԱԶԲ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացվող ծրագրերը
697 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը