Ֆուտբոլիստը մեկ ակնթարթում երկու դաժան հարված է ստացել գլխին. տեսանյութ
Քաթարի առաջնության 14-րդ տուրի՝ «Ալ Սադդ» - «Ալ-Շանանիա» մրցավեճի ժամանակ հյուրերի խաղացող Շամի հասանը մեկ ակնթարթում երկու դաժան հարված է ստացել մրցակցի խաղացողներից: Նախ դարպասապահը փորձել է գնդակը հեռացնել սեփական տուգանային հրապարակից, սակայն բռունցքներով հարվածել է Հասանի գլխին, իսկ այնուհետև մրցակցի պաշտպանը սահամնկումից հետո ծնկով երկրորդ հարված է հասցրել խոտածածկին գալարվող ֆուտբոլիստի գլխին: