Ռաֆաել Վարանին սպասում են «Չելսի»-ում
Դավիդ Լուիզի` ՊՍԺ տեափոխությունից հետո, «Չելսի»-ն զբաղված է նոր կենտրոնական պաշտպանի փնտրտուքներով: Ինչպես հայտնում է Guardian-ը, անգլիական ակումբի նախընտրելի տարբերակ է համարվում Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Ռաֆաել Վարանը : Նշվում է, որ Վարանին իր թիմի կազմում ցանկանում է տեսնել լոնդոնցիների գլխավոր մարզիչ ժոզե Մոուրինյոն, ով համարվում է 21-ամյա խաղացողի տաղանդի երկրպագուն: Պոտենցիալ գործարքի ֆինանսական կողմը չի հստակեցվում:
Ընթացիկ մրցաշրջանում Վարանը Իսպանիայի առաջնությունում մասնակցել է 13 խաղի, որոնցում կատարել է 1 գոլային փոխանցում: