211652_close_icon

Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը հրաժարվեց նշել, թե ինչ «ժառանգություն» է ստացել Կովալենկո Շահգալդյանից

views-count1946 դիտում article-date 12:40 24-05-2014
Բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի ներկայիս մարզպետ Արամ Հարությունյանն այսօր ՀՀԿ 15-րդ համագումարից առաջ հրաժարվեց պատասխանել հարցին, թե ինչ «ժառանգություն» է ստացել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից: Մարզպետը լրագրողներից 100 օր խնդրեց հարցերին պատասխնելու համար: Միաժամանակ ավելացրեց, որ նոր է նշանակվել այդ պաշտոնում և ուսումնասիրում է իրավիճակը: Ըստ Արամ Հարությունյանի՝ նշված ժամկետից հետո հստակ կտիրապետի իրավիճակին եւ կկարողանա պատասխանել հարցերին:

Նմանատիպ նյութեր